Արա Այվազյան. Հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց - Mediamax.am

1859 դիտում

Արա Այվազյան. Հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այսօր վերահաստատել է, որ ԼՂ հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց:

«Բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել համապարփակ քաղաքական կարգավորման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքներն եւ խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս։ Նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը»,- ասել է Արա Այվազյանը:

 

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ, չնայած Ռուսաստանի ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մի մասի վերադարձը, սակայն այսօր գերիների հարցը շարունակում է խիստ արդիական մնալ:

 

«Ռազմական գործողությունների դադարից գրեթե կես տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, հրաժարվում է վերադարձնել բոլոր ռազմագերիներին եւ պատանդի կարգավիճակ ունեցող քաղաքացիական անձանց»,- ասել է Արա Այվազյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին