Փաշինյան. Բանակցային բովանդակությունը ծռվել է 2015-ի աշնանը - Mediamax.am

2574 դիտում

Փաշինյան. Բանակցային բովանդակությունը ծռվել է 2015-ի աշնանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «կանցնեն տարիներ, կբացվի Արցախի հարցի բանակցային գործընթացի փաստաթղթերի բովանդակությունը եւ կպարզենք, որ բանակցային բովանդակությունը փոխվել է, ծռվել է 2015 թվականի աշնանը եւ 2016-ի ձմռանը»:

Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովում՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում մեղադրում ներկայիս իշխանությանը բանակցային գործընթացը տապալելու համար եւ իրականում ինչո՞ւ խաթարվեց բանակցային գործընթացը:

 

«Եթե Սերժ Սարգսյանը որոշել է բացահայտումներ անել, թող բարի լինի պատմել մարդկանց 2015-ի եւ 2016-ի իրադարձությունների մասին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ բանակցությունների բովանդակության փոփոխությունն ապացուցող փաստաթղթեր կան, որոնց հետ ինքն աշխատել է 2018 թվականին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո:

 

«Երբ կանցնեն տարիներ ու կբացվեն բանակցային որոշակի փաստաթղթեր, բոլորս կիմանանք, որ ժամանակին Սերժ Սարգսյանը միջնորդներին նամակ է գրել, որտեղ նշված է, որ ենթադրվող հանրաքվեն ԼՂ ամբողջ բնակչության ազատ կամարտահայտման հնարավորություն պիտի լինի, բայց Սերժ Սարգսյանը մտահոգություն ունի, թե որքան ադրբեջանցի է այս իմաստով համարվելու ԼՂ բնակիչ: Այս փաստից իմանում ենք, որ պոտենցիալ հանրաքվեին պետք է մասնակցեն նաեւ ԼՂ բնակիչ ադրբեջանցիներ: Հարց, ըստ Սերժ Սարգսյանի հղման, ԼՂ բնակիչ ադրբեջանցիները որտե՞ղ պետք է բնակվեին: Այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել մերժվածին, որ այս առիթը տվեց, որովհետեւ երբ ես ամիսներ առաջ խոսում էի Շուշիի մասին, ասում էին, որ երբեք չի եղել այդպիսի հարց բանակցային գործընթացում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Ինչ վերաբերում է «5+2» ձեւաչափին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Եկեք խոստովանենք, որ այդպիսի հնարավորություն չի եղել, քանի որ դեռեւս 2016-ին տված իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսում է 7 շրջանների մասին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին