Բլինկենը Ալիեւին ասել է միջնորդների ջանքերի կարեորության մասին - Mediamax.am

1944 դիտում

Բլինկենը Ալիեւին ասել է միջնորդների ջանքերի կարեորության մասին


Էնթոնի Բլինկենը
Էնթոնի Բլինկենը

Լուսանկարը` timesofisrael.com


ԱՄՆ պատքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շարունակության կարեւորության մասին։

Այդ մասին ասված է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ՝ Բլինկենի եւ Ալիեւի հեռախոսազրույցի մասին։

 

«Պետքարտուղար Բլինկենը եւ նախագահ Ալիեւն ընդգծել են երկկողմ գործընկերության կարեւորությունը եւ մի շարք հարցեր են քննարկել։ Պետքարտուղարը կարեւորել է մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունները հարգելը։ Նա խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շարունակության կարեորության մասին՝ ԼՂ հակամարտության ամուր քաղաքական կարգավորման նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ։

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ երկու շաբաթ առաջ Ալիեւը դժգոհում էր, որ հեռախոսազանգ չի ստացել Բլինկենից։

 

«ԱՄՆ նոր վարչակազմից մենք դեռ մեսիջներ չենք ստացել: Չնայած վարչակազմը կազմավորվել էր հունվարին, իսկ հիմա ապրիլն է», - ասում էր նա։

 

Ալիեւը նկատում էր, որ ԱՄՆ նոր պետքարտուղարն արդեն ունեցել է հեռախոսազրույց Հայաստանի վարչապետի հետ: «Չեմ ուզում ասել, որ սպասում եմ պարոն Բլինկենի զանգին: Բայց ԱՄՆ-ն համանախագահող երկիր է, նրանք պետք է հավասարակշռություն պահպանեն», - ասում էր Ադրբեջանի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին