«Հայաստանի ու Արցախի վերածննդի հույսը միշտ կենդանի է» - Mediamax.am

415 դիտում

«Հայաստանի ու Արցախի վերածննդի հույսը միշտ կենդանի է»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ մշտապես Հայաստանի կողքին լինելը:

Նիկոլ Փաշինյանը պատվիրակության անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ քայլերին, հայ ռազմագերիների վերադարձի, Արցախ մարդասիրական աջակցություն ուղարկելու հետ կապված Ադրբեջանի ստեղծած խոչընդոտներին:

 

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն խոսքով՝ ամոթալի է, որ Ադրբեջանը չի հարգում պատերազմի օրենքները եւ ազատ չի արձակում հայ ռազմագերիներին:

 

«Հենց այդ նպատակին է միտված Ֆրանսիայի ԱԺ քննարկմանը համապատասխան բանաձեւի ներկայացումը, ընդ որում՝ նախատեսվում է նման բանաձեւ ներկայացնել նաեւ Սենատի քննարկմանը: Չնայած ծանր փորձություններին՝ Հայաստանի ու Արցախի վերածննդի հույսը միշտ կենդանի է, եւ Ֆրանսիան ամեն կերպ սատարելու է դրան»,- ասել է նա:

 

Ֆրանսիացի խորհրդարանականներն ընդգծել են, որ շարունակելու են սատարել Հայաստանին ու Արցախին եւ աջակցել վերականգնման, զարգացման գործին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին