Պեսկով. Ղարաբաղում «Իսկանդեր» հրթիռները չեն կիրառվել - Mediamax.am

2668 դիտում

Պեսկով. Ղարաբաղում «Իսկանդեր» հրթիռները չեն կիրառվել


Լուսանկարը` themoscowtimes.com


Երեւան: Մեդիամաքս: Կրեմլը «տեղեկություն չունի», թե որտեղից են հայտնվել ադրբեջանական կողմի իբր հայտնաբերած «Իսկանդեր» հրթիռի բեկորները:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հիշեցրել է, որ «Իսկանդեր» հրթիռները 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում չեն օգտագործվել:

 

«Դա հաստատված է», - ասել է նա:

 

Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալությունը այսօր Բաքվում ցույց է տվել «Իսկանդեր» հրթիռների մնացորդները: Գործակալության խոսնակ Իդրիս Իսմայիլովը հայտնել է, որ երկու հրթիռների բեկորները հայտնաբերվել են Շուշի քաղաքում 2021 թվականի մարտի 15-ին: Նրա խոսքով ՝ ներկայումս հստակեցվում են հրթիռների վերափոխությունները, եւ շարունակվում են հրթիռային շարժիչների որոնումները:

 

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերքել էին վերջին պատերազմի ժամանակ Հայաստանի կողմից «Իսկանդեր» համալիրների օգտագործումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին