ՌԴ ԱԳՆ. «ՄԽ համանախագահների ձեւաչափը պետք է առաջատար դեր ունենա» - Mediamax.am

1706 դիտում

ՌԴ ԱԳՆ. «ՄԽ համանախագահների ձեւաչափը պետք է առաջատար դեր ունենա»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մոսկվան վստահ է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը պետք է շարունակի առաջատար դեր ունենալ ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու եւ քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով հակամարտության տեւական եւ երկարաժամկետ կարգավորման ուղիներ որոնելու հարցում»:

«Հենց համանախագահների եռյակի մշակած կարգավորման հիմնական սկզբունքներն են հիմք հանդիսացել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համար», - ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «Մոսկվա-Բաքու» գործակալությունը տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:

 

Դիվանագետը նշել է, որ «Ադրբեջանը և Հայաստանը գտնվում են փոխզիջման անհրաժեշտ մակարդակի հաստատման եւ երկկողմ հարաբերությունների կարգավորման դժվարին ճանապարհի սկզբում»:

 

«Տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը ձեռնտու է բոլոր կողմերին: Հարավային Կովկասը տառապել էլ երկար ժամանակ եւ շարունակում է տառապել փոխադարձ շրջափակումներից եւ նորմալ համագործակցություն հաստատելու անհանրինությունից: Այսօր կան նշաններ, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ: Տրանսպորտային միջանցքները եւ տնտեսական հաղորդակցությունները պետք է բացվեն եւ զարգանան բոլոր ազիմուտներով ՝ տարածաշրջանի երկրները «կապելով» մեկ տարածաշրջանային ցանցի մեջ:

 

Այս առումով մենք դրական ենք գնահատում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ Եռակողմ աշխատանքային խմբի գործունեության առաջին արդյունքները: Այս մեխանիզմի շրջանակներում դիտարկվում եւ վերլուծվում են բոլոր հնարավոր փոխադրման ուղիները: Սա շատ բարդ եւ ամբողջական գործընթաց է, որում ներգրավված են երեք երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ: Կարեւոր է այդպիսի որոշումներ կայացնել, որոնք թույլ կտան պահպանելով շահերի հավասարակշռությունը եւ աստիճանաբար ամրապնդելով փոխվստահությունը՝ վերացնել ապրանքների եւ մարդկանց ազատ տեղաշարժը խոչընդոտող ճանապարհները Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքների միջով», - ասել է Անդրեյ Ռուդենկոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին