Բաքվում ցուցադրել են «Իսկանդերի» հրթիռների մնացորդները - Mediamax.am

2888 դիտում

Բաքվում ցուցադրել են «Իսկանդերի» հրթիռների մնացորդները


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Բաքվում ցուցադրել են «Իսկանդեր» հրթիռների մնացորդները:

Արդբեջանի տարածքների ականազերծման գործակալության ներկայացուցիչ Իդրիս Իսմայլովն ասել է, որ դրանք հայտնաբերվել են Շուշիում մարտի 15-ին:

 

Նրա խոսքերով, այս պահին ճշտվում է հրթիռների մոդիֆիկացիան եւ շարունակվում են հրթիռային շարժիչների որոնումները:

 

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերքել էին Հայաստանի կողմից «Իսկանդեր» համալիրների կիրառումը պատերազմի ընթացքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին