ԱՄՆ-ն պաշտոնապես հաստատել է Թուրքիայի մասնակցությունը պատերազմին - Mediamax.am

3484 դիտում

ԱՄՆ-ն պաշտոնապես հաստատել է Թուրքիայի մասնակցությունը պատերազմին


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Միացյալ Նահանգները պաշտոնապես հաստատել են Թուրքիայի մասնակցությունը 2020 թվականի Արցախի պատերազմին:

ԱՄՆ Պետքարտուղարության կողմից հրապարակված Մարդու իրավունքների ամենամյա զեկույցի Հայաստանին վերաբերող գլխի նախաբանում, մասնավորապես, ասված է.

 

«Նրանից հետո երբ Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, վերականգնեց վերահսկողությունը չորս հարակից շրջանների նկատմամբ, որոնք անջատողականների կողմից վերահսկվում էին 1994 թվականից ի վեր, Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին կնքված հրադադարը ապահովեց եւս երեք շրջանների խաղաղ վերադարձը Ադրբեջանին, ինչպես նաեւ ռուս խաղաղապահների տեղակայումը»:

 

Զեկույցում նշվում է նաեւ, որ «1995 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագությամբ ընթացող միջազգային միջնորդության առարկա»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին