ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները գերիներին ազատելու կոչ են արել - Mediamax.am

1543 դիտում

ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները գերիներին ազատելու կոչ են արել


Լուսանկարը` medium.com


Երեւան։ Մեդիամաքս։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետներն այսօր կոչ են արել անհապաղ ազատ արձակել ԼՂ հակամարտության հետեւանքով գերեվարված զինծառայողներին եւ այլ գերիներին եւ վերադարձնել զոհվածների աճյունները:

 

Այսօր ընդունված հայտարարության մեջ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետներն ասել են, որ մտահոգված են տեղեկություններով այն մասին, որ գերեվարված զինծառայողները եւ անազատության մեջ պահվող այլ անձինք ենթարկվում են կտտանքների եւ սպանվում են, իսկ զոհվածների մարմինները ենթարկվում են անարգանքի:

 

Նրանք շեշտել են, որ նման գործողությունները որեւէ արդարացում չունեն եւ կարող են որակվել իբրեւ պատերազմական հանցագործություններ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին