Ադրբեջանը «տարածքներ է բռնակցել», ասել է Իսրայելի նախկին ԱԳ նախարարը - Mediamax.am

4411 դիտում

Ադրբեջանը «տարածքներ է բռնակցել», ասել է Իսրայելի նախկին ԱԳ նախարարը


Լուսանկարը` squarespace-cdn.com


Երեւան: Մեդիամաքս: Իսրայելի նախկին արտգործնախարար Շլոմո Բեն-Ամին ասել է, որ վերջին պատերազմի արդյունքում Ադրբեջանը «էական տարածքներ է բռնակցել»:

Տոլեդոյի Խաղաղության միջազգային կենտրոնի փոխնախագահ Շլոմո Բեն-Ամին այդ մասին գրում է «Լիբերալ ժողովրդավարության վերջը» հոդվածում:

 

«Լեռնային Ղարաբաղի անկլավի համար Հայաստանի եւ Ադրբեջանի տասնամյակներ տեւող հակամարտության վերջին բռնկումն ավարտվեց Ռուսաստանի միջնորդությանբ կնքված համաձայնությամբ, որը լեգիտիմացրեց Ադրբեւանի կողմից էական տարածքների բռնակցումը: Ռուսական խաղաղապահ զորքերն ուղարկվեցին համաձայնության իրագործումը ապահովելու համար, իսկ ՄԱԿ-ը որեւէ ներգրավվում չունեցավ», - գրում է Բեն-Ամին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին