Պոմպեո․ «Հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիներից» - Mediamax.am

10564 դիտում

Պոմպեո․ «Հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիներից»


Լուսանկարը` politico.com


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ «հայերը կկարողանան պաշտպանվել նրանից, ինչ անում են ադրբեջանցիները»։

WSB Atlanta-ին տված հարցազրույցում նա, մասնավորապես, ասել է․

 

«Այն, ինչ կատարվում է այսօր Ադրբեջանում եւ Հայաստանում, վտանգավոր է։ Թուրքերը խառնվել են եւ միջոցներ են տրամադրել Ադրբեջանին՝ ավելացնելով ռիսկը Լեռնային Ղարաբաղ կոչվող այս տարածքի համար պատմական մարտում։ Այն փոքր տարածք է՝ 150 հազար բնակչությամբ»։

 

«Այս հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ միջոցներով, ոչ թե զինված հակամարտության եւ հաստատ առանց երրորդ երկրների, որոնք տրամադրում են իրենց կրակային ուժը մի վայրում, որն արդեն վառոդի տակառ է։ Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել նրանից, ինչ որ անում են ադրբեջանցիները, եւ հետո նրանք բոլորը հրադադար կունենան, այնուհետեւ կնստեն բանակցային սեղանի շուրջ եւ կփորձեն լուծել այդ իսկապես պատմական եւ բարդ խնդիրնեի հավաքածուն», - ասել է ԱՄՆ պետական քարտուղարը։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին