Սիրիացի զինյալ. «Այնքան մարդ ենք կորցրել, որ հաշվելն անհնար է» - Mediamax.am

17747 դիտում

Սիրիացի զինյալ. «Այնքան մարդ ենք կորցրել, որ հաշվելն անհնար է»


Լուսանկարը` https://www.middleeasteye.net/


Երեւան: Մեդիամաքս: Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) լույս տեսնող The National պարբերականը նոր վկայություններ է ներկացրել Ադրբեջանի կազմում կռվող սիրիացի զինյալների մասին:

«Լեռնային Ղարաբաղում գտնվող Թուրքիայի սիրիացի զինյալները հարցնում են. ինչո՞ւ ենք այստեղ» վերնագրված հոդվածում պարբերականը զրուցել է զինյալներից մեկի հետ, որը «սարսափած ձայնով» էր խոսում:

 

Նա, մասնավորապես, ասել է.

 

«Մենք այնքան մարդ ենք կորցրել, որ չեմ կարող նույնիսկ հաշվել»:

 

«Չգիտեմ, թե այստեղ ինչ ենք անում»:

 

«Թուրքերը մեզ այնպիսի իրավիճակի մեջ են դրել, որ չենք կարող այստեղից փախչել»:

 

Երեք երեխաների հայր Իբրահիմը The National-ին պատմել է, որ ադրբեջանական զորքերը իրենցից մի քանի կիլոմետր ետ մնում եւ իրենց աջակցում են միայն թուրքական ԱԹՍ-ները:

 

«Սուլթան Մուրադի բրիգադ» խմբավորման անդամ Իբրահիմն ասել է, որ իրենք տեղակայված են Իրանի սահմանին մոտ: Նրա հաշվարկով, մոտ 3 000 սիրիացի զինյալ է կռվում Ղարաբաղում:

 

«Միայն ուրբաթ օրը 6 զոհ ունեցանք եւ 30 վիրավոր, որոնց ստիպված էին Բաքու տեղափոխել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին