ԵՄ-ն չի ճանաչում Արցախի ընտրությունների «իրավական շրջանակը» - Mediamax.am

8319 դիտում

ԵՄ-ն չի ճանաչում Արցախի ընտրությունների «իրավական շրջանակը»


Պետեր Ստանոն
Պետեր Ստանոն

Լուսանկարը` https://www.mzv.sk/


Երեւան: Մեդիամաքս։ Եվրոպական միությունը հայտարարել է, որ չի ճանաչում սահմանադրական եւ իրավական շրջանակը, որի սահմաններում անցկացվում են Արցախի ընտրությունները:

Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն այսօր հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.

 

«Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի մարտի 31-ի այսպես կոչված «նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների» վերաբերյալ Եվրոպական միությունը վերահաստատում է, որ չի ճանաչում սահմանադրական եւ իրավական շրջանակը, որի սահմաններում դրանք անցկացվում են։ Այս իրադարձությունը չի կարող կանխակալել  Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վճռորոշումը կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքը։

 

ԵՄ-ն վերահաստատում է իր կուռ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, հատկապես՝ համանախագահների ջանքերին՝  ուղղված  ստատուս քվոյի սահմաններից անդին առաջընթացի եւ  դեպի բովանդակային բանակցությունների միջոցով համապարփակ եւ կայուն խաղաղության հաստատման ապահովմանը։

 

ԵՄ-ն պատրաստ է է՛լ ավելի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ, խաղաղ կարգավորմանը միտված ջանքերին»։  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին