4549 դիտում

«Ալիեւն այդքան էլ անկեղծ չէ», Մակրոնին ասել է Փաշինյանը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ԼՂ կարգավորման հեռանկարները:

«Նախագահ Մակրոնը հետաքրքրվում էր կարգավորման մեր պատկերացումներով եւ նրանով, թե արդյո՞ք կա հնարավորություն լրջորեն քննարկել հարցի կարգավորումը: Ես ասացի, որ իմ կարծիքով` Ադրբեջանի ղեկավարն իրականում այդքան էլ անկեղծ չէ, երբ խոսում է հարցի կարգավորման մասին, որովհետեւ դա հնարավոր է, երբ տարածաշրջանում կա կարգավորման մթնոլորտ: Սպառնալիքների պայմաններում խոսել կարգավորման մասին այնքան էլ իրատեսական չէ: Եթե միջնորդներն իսկապես ուզում են, որպեսզի զբաղվենք կարգավորմամբ, իսկ մենք պատրաստ ենք կարգավորման, առաջին հերթին պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանի նախագահին: Եթե վերջինս մտածում է, որ սպառնալիքներով կարող է մեզ զիջման մղել, ապա սխալվում է: Ադրբեջանի ագրեսիվ գործողությունը ստանալու է հակահարված՝ համախմբված եւ դուխով հայ ժողովրդի կողմից»,-  ասել է Նիկոլ Փաշինյանը՝ սեպտեմբերի 14-ի երեկոյան Փարիզում հանդիպելով հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին դեռեւս պայմանավորվածություն եւ խոսք չկա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am