Արցախում պատրաստ են աջակցել «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամին - Mediamax.am

6757 դիտում

Արցախում պատրաստ են աջակցել «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամին


Լուսանկարը` ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի իշխանությունները պատրաստ են հնարավորինս աջակցել «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամին՝ հանրապետության տարածքում կազմակերպության գործունեության ընդլայնման համար։

Այդ մասին օգոստոսի 9-ին ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի պատվիրակության հետ հանդիպմանը։

 

Հանդիպման մասնակիցները ընդգծել են Արցախի գյուղական համայնքների դպրոցներում կազմակերպության գործունեության կարեւորությունը՝ բոլոր երեխաների համար որակյալ կրթության հավասար հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին