Ստեփանակերտում քննարկել են զինծառայողների հիփոթեքային ծրագիրը - Mediamax.am

5773 դիտում

Ստեփանակերտում քննարկել են զինծառայողների հիփոթեքային ծրագիրը


Լուսանկարը` ԱՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին ներկայացրել է Երևանում մշակվող սոցիալական նշանակության հիփոթեքային վարկային ծրագրի տեխնիկական մանրամասները, որի հիմնական շահառու խումբը կազմելու են զինծառայողները։

Գաբրիել Բալայանը, մասնավորապես, ասել է, որ զինծառայողների պարագայում կանխավճարը մեծապես սուբսիդավորվելու է պետական միջոցներով, իսկ վարկերի տոկոսագումարը փոխհատուցվելու է վերջիններիս եկամտային հարկից։

 

Արցախի կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Արցախն ու արցախաբնակ զինծառայողներին լիակատար կերպով ծրագրում ներառելու մասին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին