Ալիեւը Փաշինյանին խորհուրդ է տալիս «չկրկնել խունտայի սխալները» - Mediamax.am

11892 դիտում

Ալիեւը Փաշինյանին խորհուրդ է տալիս «չկրկնել խունտայի սխալները»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կասկածում է, որ Հայաստանի նոր իշխանությունները մտադիր են աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ:

«Հայաստանի նոր իշխանությունները չպետք է կրկնեն նախկին խունտայի սխալները: Սակայն նոր իշխանությունները հանդես են գալիս հակասական հայտարարություններով, որոնք դժվար է հասկանալ ինչպես մեզ, այնպես էլ միջազգային կազմակերպություններին», - ասել է Իլհամ Ալիեւը:

 

Ինտերֆաքսի հաղորդագրության համաձայն, նա հայտարարել է, որ Ադրբեջանի համար անընդունելի է բանակցություններ վարել «Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ ռեժիմի հետ»:

 

«Մենք խաղաղություն ենք ցանկանում: Բայց տպավորություն ունենք, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են շարունակել ադրբեջանական հողերի օկուպացիան», - նշել է Ալիեւը:

 

«Հակամարտությունը պետք է կարգավորվի որքան հնարավոր է արագ եւ փուլային տարբերակով: Մենք եւ միջազգային հանրությունը պահանջում ենք դա: Բայց եթե Հայաստանի նոր իշխանությունները շարունակեն օկուպացիայի քաղաքականությունը, մենք կշարունակենք Հայաստանի մեկուսացումը, կշարունակենք ջախջախել նրանց», - ասել է Ադրբեջանի նախագահը:

 

Նա ընդգծել է, որ «Հայաստանում խունտայի ռեժիմի տապալման մեջ կարեւոր դեր է խաղացել նաեւ Ադրբեջանի քաղաքականությունը»:

 

«2016 թվականի ապրիլի մարտերը հարված հասցրեցին նրանց փտած հիմքերին, դրանից հետո խունտայի վերջն եկավ», - ասել է Իլհամ Ալիեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին