Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն հուլիսի 11-ին - Mediamax.am

10114 դիտում

Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն հուլիսի 11-ին


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ն՝ թվիթերի պաշտոնական էջում:

 

Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը կլինի նախարարների առաջին հանդիպումը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: 

 

 

Էլմար Մամեդյարովը իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանին վերջին անգամ հանդիպել էր 2018թ. հունվարի 17-ին՝ Կրակովում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին