8949 դիտում

Միջնորդները քննարկել են նախարարների հանդիպման հարցը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ Հայաստանի իշխանությունները քննարկել են ԼՂ բանակցային գործընթացն առաջ մղելու հետագա քայլերը, այդ թվում՝ մոտ ապագայում նախարարների մակարդակով հանդիպման հարցը։

Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօր տարածած հայտարարության մեջ, որով ամփոփել են հունիսի 12-14-ը Հայաստան կատարած այցի արդյունքները։ 

 

 

«Համանախագահները տեսակետներ են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանում եւ շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով կառուցողական միջավայրի ձեւավորման կարեւորությունը։ 

 

Միջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ կողմերին օգնելու խնդրի խաղաղ հանգուցալուծումը գտնելու հարցում՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ներառյալ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների հավասար իրավունքները եւ ինքնորոշման իրավունքը։

 

 

Հայաստանի իշխանություններն իրենց աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ անձնական ներկայացուցչի աշխատանքին ու պատրաստակամություն հայտնել շարունակել արդյունավետ աշխատանքը համանախագահների հետ»,-ասված է հայտարարության մեջ։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am