Մասիս Մայիլյան. Եռակողմ ձեւաչափն ապացուցել է արդյունավետությունը - Mediamax.am

8884 դիտում

Մասիս Մայիլյան. Եռակողմ ձեւաչափն ապացուցել է արդյունավետությունը


Մասիս Մայիլյանը
Մասիս Մայիլյանը

Լուսանկարը` Արցախի ԱԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է, որ բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է վերադառնալ կարգավորման եռակողմ ձեւաչափին (Հայաստան, Ադրբեջան, Արցախ - խմբ.), որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը:

«Այս մոտեցումը կարեւոր է նաեւ խաղաղության պայմանագրի իրականացման համար պատասխանատվությունը կիսելու տեսանկյունից»,- ասել է Մասիս Մայիլյանը News.am-ին տված հարցազրույցում:

 

 

Մասիս Մայիլյանի խոսքով՝ Ադրբեջանի փաստացի հրաժարումը Արցախի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ լիարժեք բանակցություններ անցկացնելուց նշանակում է, որ Բաքուն չունի կամք՝ հակամարտությունը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։

 

 

«Այդ մասին է վկայում նաեւ ադրբեջանական իշխանությունների դժկամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման եւ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար»,- ասել է Մասիս Մայիլյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին