Բակո Սահակյան. Ամենայն լրջությամբ պետք է վերացնել թերությունները - Mediamax.am

7686 դիտում

Բակո Սահակյան. Ամենայն լրջությամբ պետք է վերացնել թերությունները


Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ասել է, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի հանրապետությունում պահպանվի հասարակական անվտանգության բարձր աստիճանը։

Այս մասին նա նշել է Արցախի իրավապահ մարմինների ղեկավարների հետ աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

 

Բակո Սահակյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ աշխատել վեր հանված թերությունների վերացման ուղղությամբ՝ խստիվ հետեւելով օրենքի տառին եւ ոգուն: 

 

Հանդիպմանն առանձնակի ուշադրություն է դարձվել հասարակության կողմից բարձրաձայնված բացասական երեւույթներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին