Մնացականյանը ՀԱՊԿ գործընկերներին է ներկայացրել Բաքվի քայլերը - Mediamax.am

7439 դիտում

Մնացականյանը ՀԱՊԿ գործընկերներին է ներկայացրել Բաքվի քայլերը


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, ելույթ ունենալով նիստում՝ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է կազմակերպությունում Հայաստանի առաջնահերթությունները, Հայաստանի գնահատականներն ու մոտեցումները տարածաշրջանային եւ միջազգային մարտահրավերների առնչությամբ:

 

ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերներին տեղեկացրել է, որ հունիսի 10-ին ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանքով Արցախի ՊԲ զինծառայող է զոհվել։ 

 

 

Ներկայացնելով շփման գծի երկայնքով Բաքվի գործողությունները՝ Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ դրանք անընդունելի եւ անպատասխանատու քայլեր են՝ ուղղված իրավիճակի սրմանը, որոնք կասկածի տակ են դնում խաղաղ բանակցությունների առաջընթացն ապահովելու Ադրբեջանի հանձնառությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին