ՀՀ ԱԳՆ. Զինծառայողի սպանությունը Բաքվի հերթական սադրանքն է - Mediamax.am

6354 դիտում

ՀՀ ԱԳՆ. Զինծառայողի սպանությունը Բաքվի հերթական սադրանքն է


Տիգրան Բալայանը
Տիգրան Բալայանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է նախօրեին Ադրբեջանի կողմից Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի սպանությունը՝ նշելով, որ «սադրանքի հնարավոր բոլոր հետեւանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը»։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցելության նախօրեին կատարված այդ քայլը գնահատում ենք որպես Բաքվի հերթական սադրանք՝ ուղղված իրավիճակի սրմանը եւ լարվածության նվազեցման շուրջ պայմանավորվածությունների տապալմանը։ 

 

Տվյալ միջադեպը եւս մեկ անգամ ընդգծում է 1994-1995 թթ. զինադադարի հաստատման եւ ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրի կատարման, ինչպես նաեւ ղարաբաղյան կարգավորման շուրջ 2016-2017 թթ. գագաթաժողովների ժամանակ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարեւորությունը։

 

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի բանալին խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ձեւավորումն է։ Ադրբեջանական կողմի նմանօրինակ գործողությունները, ըստ էության, հակադիր նպատակ են հետապնդում»,- ասված է ԱԳՆ խոսնակի մեկնաբանության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին