10872 դիտում

Արցախի նախագահը հանդիպել է Հայաստանի ապագա նախագահին


Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀԿ կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանին:

Փետրվարի 9-ին կայացած հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների համագործակցությանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը վերաբերող հարցեր, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Բակո Սահակյանը կարեւորել է Արմեն Սարգսյանի այցը՝ ընդգծելով, որ դա արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am