Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի շվեդ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսոնին:
Արցախի ԱԳՆ-ում նշել են, որ Մասիս Մայիլյանն ընդգծել է Արցախի ժողովրդի եւ իշխանությունների հավատարմությունը ժողովրդավարական արժեքների հիման վրա անկախ պետականության ամրապնդմանը։ Այս համատեքստում նախարարը վերահաստատել է Արցախի պատրաստակամությունը Եվրամիության հետ համագործակցության հարցում՝ ուղղված Արցախում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։
Մասիս Մայիլյանը համոզմունք է հայտնել, որ Արցախ-ԵՄ համագործակցությունն իր ներդրումը կունենա տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման գործում, քանի որ կցուցադրի Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության անթույլատրելիությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: