20727 դիտում

ՀՀ նախագահ. ԼՂ կարգավորումը մնում է մեր օրակարգի առաջնագծում


Լուսանկարը` ՀՀ Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը մնում է մեր արտաքին եւ անվտանգության քաղաքականության օրակարգի առաջնագծում»:

Այդ մասին նախագահն ասել է դեկտեմբերի 28-ին՝ ելույթ ունենալով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարության ընդունելությանը:

«Անկախ բանակցային գործընթացում շոշափելի առաջընթացի բացակայությունից՝ մենք կարող ենք արձանագրել, որ շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ժնեւյան հանդիպումը, որի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն եւ ձեռք բերվեց պայմանավորվածություն լարվածության թուլացման վերաբերյալ:

Այս հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով. դա լավագույնս արտահայտված է թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների պատվիրակությունների ղեկավարների, թե՛ ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովի հայտարարություններում, թե՛ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նախագահն ասել է, որ 2017 թվականի ձեռքբերումներից էր Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: «Սա լավագույնս վկայում է, որ հանձնառու, նպատակասլաց եւ հետեւողական աշխատանքի պարագայում հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի», - ասել է երկրի ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am