Կարգավորման սկզբունքները դեռ «չեն վերածվել գործնական քայլերի» - Mediamax.am

22486 դիտում

Կարգավորման սկզբունքները դեռ «չեն վերածվել գործնական քայլերի»


ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր ասել է, որ «Ռուսաստանը կշարունակի ԼՂ կարգավորման ուղղությամբ հավաքական աշխատանքը»:

«Կողմերի միջեւ անմիջական երկխոսությունը, ցավոք, դեռեւս լուրջ առաջընթաց չի ապահովում: Սակայն այն փաստը, որ երկխոսությունն այս տարի կայացել է նախագահների մակարդակով եւ բազմիցս՝ արտգործնախարարների մակարդակով, մեզ դրական է թվում», - ասել է ռուսաստանցի նախարարը՝ ամփոփելով Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման արդյունքները:

Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

 

«Այն [հավաքական մոտեցումը] պարունակում է կարգավորման սկզբունքները, որոնք կողմերն ընդունել են, բայց դեռ չեն վերածել գործնական քայլերի: Դա հեշտ գործ չէ, բայց մենք շարունակում ենք զբաղվել դրանով»,- նշել է ՌԴ ԱԳ ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին