ԼՂ կարգավորման բոլոր տարրերը սեղանին են, ասել է Լավրովը - Mediamax.am

22569 դիտում

ԼՂ կարգավորման բոլոր տարրերը սեղանին են, ասել է Լավրովը


Սերգեյ Լավրովը
Սերգեյ Լավրովը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երեւանում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ բոլոր տարրերը՝ ամրագրված համապատասխան փաստաթղթերում, այսօր դրված են բանակցությունների սեղանին։

«Խնդրի կարգավորման համար անհրաժեշտ բոլոր տարրերը ձեւավորված են մեկ փաթեթում, եւ շատ դժվար է առանձնացնել դրանցից մեկը կամ երկուսը եւ ասել՝ եկեք դրանց շուրջ բանակցենք, քանի որ այդ դեպքում դրանց հավասարակշռող տարրերը դուրս կմնան եւ չի լինի այն արդյունքը, որը մենք բոլորս ակնկալում ենք ունենալ»,-հայտարարել է Սերգեյ Լավրովը:

 

Նա նշել է, որ Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հաջորդած դրական արձագանքներն օգտակար են։

 

«Շատ կարեւոր է, որ դա մեզ օգնի առաջ շարժվել՝ հարցի կարգավորման լուծումը գտնելու համար»,- ասել է ՌԴ արտգործնախարարը: Միաժամանակ, Լավրովն ասել է, որ լավատես չէ խնդրի արագ կարգավորման հարցում:

 

«Խնդիրը բարդ է, եւ մեր փորձը ցույց է տալիս, որ այն, ցավոք սրտի, շուտ չի լուծվի»,-ասել է Սերգեյ Լավրովը։ 

 

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ նշել է, որ հայկական կողմը բանակցություններին այլընտրանք չի տեսնում՝ ի տարբերություն Ադրբեջանի, որն անհրաժեշտ չի համարում բանակցել հիմնական սկզբունքների շուրջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին