Երեւանում քննարկվել է Սարգսյան-Ալիեւ հանդիպման կազմակերպումը - Mediamax.am

19352 դիտում

Երեւանում քննարկվել է Սարգսյան-Ալիեւ հանդիպման կազմակերպումը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին եւ Էնդրյու Շոֆերին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։

ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը շարունակվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ քննարկումները։

 

Մեդիամաքսը նշում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը վերջին անգամ հանդիպել են ավելի քան մեկ տարի առաջ՝ 2016թ. հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին