Ֆրանսիան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի «ուղիղ երկխոսությունը» - Mediamax.am

34357 դիտում

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի «ուղիղ երկխոսությունը»


Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այսօր ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպմանը հաջորդած հայտարարությունները «դրական տպավորություն են թողնում»։

 

«Մենք մշտապես կողմնակիցն ենք եղել երկու երկրների միջեւ ուղիղ եւ կանոնավոր երկխոսությանը։ Այս տեսանկյունից մեր գոհունակությունն ենք հայտնում, որ այդ հանդիպումը տեղի ունեցավ»,- ասել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։

 

Դեսպանի խոսքով՝ ակնկալվում է, որ առաջիկայում կլինեն ավելի բարձր մակարդակի հանդիպումներ։

 

«Պետք է ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին