Հրապարակվել է Ալխանլուի մոտ տեղակայված կայանքների տեսանյութը - Mediamax.am

33893 դիտում

Հրապարակվել է Ալխանլուի մոտ տեղակայված կայանքների տեսանյութը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ Պաշտպանության բանակն այսօր տեսանյութ է հրապարակել, որում երեւում է Ալխանլու բնակավայրին կից տարածքում տեղակայված հրանոթը:

Պաշտպանության բանակում կրկին ընդգծել են, որ իրենք երբեք քաղաքացիական բնակչությանը եւ օբյեկտները չեն թիրախավորել:

 

«Բայց երբ հակառակորդը, իր բնակչությունն օգտագործելով որպես կենդանի վահան, խաղաղ բնակավայրերում տեղակայված կրակակետերից կրակ է վարում արցախյան դիրքապահների ուղղությամբ, այդ կրակակետերը այսուհետ եւս լռեցվելու են»,- ասված է հաղորդագրությունում: 

 

Անդրադառնալով հուլիսի 6-ին Ադրբեջանում հավատարմագրված ռազմական կցորդների եւ օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցին Ալխանլու բնակավայր, որտեղ իբր նրանց են տրամադրվել ադրբեջանական կրակակետերի եւ ռազմական շտաբի բացակայության մասին «անհերքելի» ապացույցներ, ՊԲ-ն նշել է, որ Ադրբեջանում միջազգային հանրությանը մոլորեցնելու մարտավարությունը նոր երեւույթ չէ:

 

«Դեռեւս 2016թ. ապրիլյան ռազմագործողություններից հետո կազմակերպվեց վերջիններիս այցը Ջոջուկ Մարջանլու բնակավայր, որտեղ նրանց ներկայացվեց ադրբեջանական «փառահեղ» բանակի հաջողությունները, որոնց արդյունքում «ազատագրվել» է այդ բնակավայրը: Մինչդեռ Ջոջուկ Մարջանլուն ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ էր գտնվում 1994թ. հունվարից ի վեր»,- նշել են Պաշտպանության բանակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին