Արցախի ՊԲ՝ Ադրբեջանի սադրանքն անպատասխան չի մնալու - Mediamax.am

9858 դիտում

Արցախի ՊԲ՝ Ադրբեջանի սադրանքն անպատասխան չի մնալու


Լուսանկարը` netdna-cdn.com


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 15-ին եւ լույս 16-ի գիշերը շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 55 անգամ:

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

 

Ադրբեջանը շփման գծի տարբեր հատվածներում կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) եւ հաստոցավոր հակատանկային նռնականետ (9 արկ):

 

Արեւելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա:

 

Արցախի Պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:

 

ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների:

 

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «ադրբեջանական զինուժի սադրանքն անպատասխան չի մնալու»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին