Թալիշի ուղղությամբ Ադրբեջանը շուրջ 10 տանկ է տեղաշարժել - Mediamax.am

9833 դիտում

Թալիշի ուղղությամբ Ադրբեջանը շուրջ 10 տանկ է տեղաշարժել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 10-ին ժամը 13:30-ի սահմաններում Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ Ադրբեջանը կատարել է զրահատեխնիկայի (շուրջ 10 տանկ) տեղաշարժ:

Ժամը 14:55-ին դիտարկված տանկերը վերադարձել են իրենց ելման շրջանները, հաղորդում են Արցախի Պաշտպանության բանակից:

 

Մայիսի 10-ին եւ լույս 11-ի գիշերը շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց:

 

Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) եւ Դ-44 տիպի հրանոթներ (8 արկ):

 

ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների:

 

Այս պահի դրությամբ օպերատիվ իրավիճակն առաջնագծում հանգիստ է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին