Ադրբեջանը կիրառել է ականանետ եւ նռնականետ - Mediamax.am

4326 դիտում

Ադրբեջանը կիրառել է ականանետ եւ նռնականետ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 45 անգամ:

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 360 կրակոց:

 

Շփման գծի արեւելյան ուղղությամբ (Կուրոպատկինո) ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (10 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ):

 

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին