Հանգստյան օրերին հրադադարը խախտվել է 110 անգամ - Mediamax.am

4242 դիտում

Հանգստյան օրերին հրադադարը խախտվել է 110 անգամ


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 110 անգամ:

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2500 կրակոց:

 

Շփման գծի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60-միլիմետրանոց ականանետ (1 արկ), ձեռքի հակատանկային (2 արկ) ու հաստոցավոր ավտոմատ (5 արկ) նռնականետներ:

 

ՊԲ առաջապահ զորամասերն անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին