ՀՀ օմբուդսմենը Ժնեւում ներկայացրել է Բաքվի վայրագությունները - Mediamax.am

6554 դիտում

ՀՀ օմբուդսմենը Ժնեւում ներկայացրել է Բաքվի վայրագությունները


Արման Թաթոյանը եւ Զեիդ Ռաադ ալ Հուսեյնը
Արման Թաթոյանը եւ Զեիդ Ռաադ ալ Հուսեյնը

Լուսանկարը` ՀՀ ՄԻՊ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր Ժնեւում հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ Հուսեյնի հետ:

Պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ՝ Արման Թաթոյանը գերագույն հանձնակատարին է ներկայացրել այս տարվա ապրիլի սկզբին ադրբեջանական ռազմական ագրեսիայի ընթացքում Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կատարած՝ մարդու իրավունքների հիմնարար խախտումները՝ դաժանությունների կոնկրետ օրինակներով: 

 

Օմբուդսմենը Զեիդ Ռաադ ալ Հուսեյնին փոխանցել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած՝ այդ դեպքերը վերլուծող զեկույցները:

 

Մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նիստի ընթացքում Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնը հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավորություն չունի եւ այդ իսկ պատճառով չի տիրապետում այնտեղ մարդու իրավունքների վիճակին:

 

Այս կապակցությամբ Արման Թաթոյանը հանձնակատարին է փոխանցել ԼՂ մարդու իրավունքների պաշտպանի՝ Արցախ այցելելու հրավերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին