Արցախի ՊԲ-ի տեսանյութն Ադրբեջանի իրական կորուստների մասին - Mediamax.am

12734 դիտում

Արցախի ՊԲ-ի տեսանյութն Ադրբեջանի իրական կորուստների մասին


Լուսանկարը` PAN Photo


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը հրապարակել է տեսագրություն, որտեղ երեւում է Սեյսուլանի ուղղությամբ Ադրբեջանի մարդկային կորուստները:

«Ըստ պաշտոնական Բաքվի՝ 21-ը հավասար է 12-ի: Բանից պարզվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի՝ փոխում է թվերի տեղերը եւ միայն մեկ մարտում ունեցած 21 զոհը ներկայացնում որպես 12:

 

Ի դեպ, այս տեսագրությունում կլոր շրջանակի մեջ պատկերված են այն սպանված ադրբեջանցիների դիակները, ովքեր իբրեւ թե գրավվել են Սեյսուլանը: Այն ինչ, Սեյսուլանը ինչպես հայկական եղել է, այնպես էլ մնում է հայկական»,- ասված է ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին