«Չարենցավանի բանավեճամոլ ակումբի» հիմնադիր Մարին - Mediamax.am

exclusive
2513 դիտում

«Չարենցավանի բանավեճամոլ ակումբի» հիմնադիր Մարին


Մարի Հովակիմյանը
Մարի Հովակիմյանը

Հայաստանի մարզերում աշխատանքի հնարավորությունների եւ երիտասարդական ակտիվ կյանքի բացակայությունը շատ երիտասարդների է ստիպել կրթությունն ավարտելուց հետո տեղափոխվել Երեւան: Մեդիամաքսը որոշել է խնդրին հակառակ կողմից անդրադառնալ եւ «Փոքր հայրենիքի նվիրյալները» հոդվածաշարով պատմել այն երիտասարդների մասին, որոնք ոչ միայն չեն հեռացել բնակավայրից, այլեւ իրենց մարզում փորձում են ստեղծել այն միջավայրը, որի կարիքն ունեն բոլորը: 

 

Մարի Հովակիմյան, 22 տարեկան

Չարենցավան, Կոտայք

 

Կոտայքի մարզպետարանի կրթության վարչության աշխատակից: «Չարենցավանի երիտասարդական ուսանողական» ՀԿ-ի փոխնախագահ: Ավարտել է Երեւանի պետական լեզվահասարակագիտական համալսարանը: 

 

Համալսարանն ավարտելուց հետո, սոցիալական խնդիրների պատճառով մեկնեցի Ռուսաստան, որտեղ հարազատ եղբայրներս են ապրում: Ստանալով աշխատանքային լավ առաջարկ՝ որոշեցի հաստատվել այնտեղ: Ոչ ֆորմալ կրթությամբ էի զբաղվում, աշխատանքս ամիս առ ամիս արդարացնում էր սպասելիքներս, մինչեւ այն պահը, երբ հասկացա՝ աշխատանքային թոհուբոհի մեջ կորցնում եմ ներսիս հոգեւորն ու կարեւորը: Չորս ամիս անց վերադարձա: 

 

***

 

Հասարակական գործունեությունս սկսել եմ որպես կամավոր, երկար տարիներ չեմ մտածել, որ կամավորությունն անվճար աշխատանք է, այլ մյուսների համար եղել եմ դրա կարեւորությունը գնահատող օրինակ: Հիմնել եմ «Չարենցավանի բանավեճամոլ ակումբը»: «Չարենցավանի երիտասարդական ուսանողական» ՀԿ-ի թիմով կազմակերպել ենք մի շարք դասընթացներ՝ բիզնեսի եւ մարքեթինգի վերաբերյալ, իրականացրել ենք բանակ-հասարակություն կապն ամրապնդող ու բարեգործական տարբեր ծրագրեր: Շատ նվաճումներ ենք ունեցել, որոնցից կառանձնացնեմ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից հայտարարված մրցույթում հաղթանակ տոնելը, երբ Չարենցավանը դարձավ 2017-ի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք: 

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին