Պատմության ոտնահետքերով. Նոր Արմավիր/Արգիշտիխինիլի - Mediamax.am

exclusive
7629 դիտում

Պատմության ոտնահետքերով. Նոր Արմավիր/Արգիշտիխինիլի


Լուսանկարը` Մեդիամաքս

«Էրեբունի» թանգարանի ցուցահանդեսից
«Էրեբունի» թանգարանի ցուցահանդեսից

Լուսանկարը` Մեդիամաքս

«Էրեբունի» թանգարանի ցուցահանդեսից
«Էրեբունի» թանգարանի ցուցահանդեսից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արաքսյա Կարապետյանը
Արաքսյա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Ավետիսյանը
Արթուր Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւոնն ու Հրայրը
Լեւոնն ու Հրայրը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւոնն ու Հրայրը
Լեւոնն ու Հրայրը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Ավետիսյանը
Արթուր Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Եղիա Անսուրյանը
Եղիա Անսուրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարինեն եւ Ջեմման
Մարինեն եւ Ջեմման

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջեմման
Ջեմման

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարինեն
Մարինեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արգիշտիխինիլում
Արգիշտիխինիլում

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արգիշտիխինիլիում
Արգիշտիխինիլիում

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արգիշտիխինիլիում
Արգիշտիխինիլիում

Լուսանկարը` Մեդիամաքս

Արգիշտիխինիլում
Արգիշտիխինիլում

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արգիշտիխինիլում
Արգիշտիխինիլում

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նոր Արմավիրի դպրոցը
Նոր Արմավիրի դպրոցը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Էրեբունի» թանգարանի ցուցահանդեսից
«Էրեբունի» թանգարանի ցուցահանդեսից

Լուսանկարը` Մեդիամաքս

«Էրեբունի» թանգարանի ցուցահանդեսից
«Էրեբունի» թանգարանի ցուցահանդեսից

Լուսանկարը` Մեդիամաքս

«Էրեբունի» թանգարանի ցուցահանդեսից
«Էրեբունի» թանգարանի ցուցահանդեսից

Լուսանկարը` Մեդիամաքս

«Էրեբունի» թանգարանի ցուցահանդեսից
«Էրեբունի» թանգարանի ցուցահանդեսից

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիմոն Հմայակյանը՝ Հովհաննիսյանների տան բակում
Սիմոն Հմայակյանը՝ Հովհաննիսյանների տան բակում

Լուսանկարը` Սիմոն Հմայակյանի արխիվից

Նոր Արմավիրի Մշակույթի տունը
Նոր Արմավիրի Մշակույթի տունը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիմոն Հմայակյանը
Սիմոն Հմայակյանը

Լուսանկարը` Սիմոն Հմայակյանի արխիվից


Կիրակի առավոտյան Նոր Արմավիրի փողոցները դատարկ են ու գրեթե անձայն։ Առաջինը մոդեռնիստական ոճով շենքն է գրավում մեր ուշադրությունը. Նոր Արմավիրի մշակույթի տունն է։

Նոր Արմավիրի Մշակույթի տունը Նոր Արմավիրի Մշակույթի տունը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կայանում ենք համայնքապետարանի շենքի մոտ, որի դիմացի մայթին գեղեցիկ բնակելի տուն է։ Մինչ մենք ուսումնասիրում ենք այն, կարմիր տաքսին՝ կին վարորդով, կանգնում է տան դիմաց, մեքենայից մի կին է դուրս գալիս, մտնում տուն եւ մի քանի րոպե անց վերադառնում։ Մինչ կհասնենք երկու կանանց, մեքենան տեղից պոկվում է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Տան դարպասը նորից բացվում է, դուրս է գալիս ճերմակ մազերով տղամարդը՝ ձեռքին դույլ եւ քայլերն ուղղում դեպի տանը կից շինություն, որի կիսաբաց դռնից գոլորշի է դուրս գալիս։

 

Տղամարդը մեզ բարեւում է խռպոտ ձայնով ու մտնում ներս, մենք հետեւում ենք նրան։ Մթության միջից չորս մեծ աչքեր են պսպղում, հորթուկները՝ տեսնելով տիրոջը, աշխուժանում են։ Տղամարդը դույլը դատարկում է եւ դուրս գալիս։

Լուսանկարը` Մեդիամաքս

- Ին՞չ եք անում հիմա,- փորձում եմ անհարմար լռությունը կոտրել նույնքան անհարմար հարցով։ Տղամարդը միանգամից հասկանում է իրավիճակն ու դիմում խորամանկության։

 

- Սպասում եմ գնաք՝ գոմը մաքրեմ,- նույն խռպոտ ձայնով ծիծաղում է նա։

 

Մնացականը 65 տարեկան է, երեք որդի ունի, որոնցից միջնեկ տղան դրկից հարեւանն է, մեկը՝ ծնողների հետ, մյուսն էլ Արմավիրում (Հոկտեմբերյան) է ապրում։

Լուսանկարը` Մեդիամաքս

- Կինս հիմնականում տան գործերով է զբաղվում։ 42 տարի է՝ աշխատում եմ երկաթի ձուլարանում։ Տղաներիցս մեկը 20 տարի պայմանագրային սահմանապահ էր, հիմա թոշակի է անցել։ Մյուս տղաներս արտագնա աշխատանքով են գումար վաստակում։ Մենք այգիներ ունենք, անասնապահությամբ չենք զբաղվում, միայն մի քանի կենդանի ենք պահում, որ մեր տան միսն ուտենք։ Գյուղում մարդիկ հիմնականում հողագործությամբ եւ այգեգործությամբ են զբաղված։ Այս տարի, օրինակ, խաղողի ընդունումը շատ բարդ էր, գործարանները, որ մեզանից գնում էին խաղողը, փակվեցին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մնացականն ասում է, որ խորհրդային տարիներին կյանքն ավելի լավ էր, որովհետեւ գործարաններ կային, մարդիկ աշխատանք ունեին, գումար էին վաստակում եւ լավ ապրում, իսկ հիմա գյուղացու միակ գումարի աղբյուրը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն են։  

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյուղական կյանքը

 

Այգեգործությունը, բանջարաբուծությունն ու անասնապահությունը Նոր Արմավիրի բնակիչների հիմնական զբաղվածությունն են։ Ավելի քան 2000 բնակիչ ունեցող համայնքում հիմնական աշխատատեղերը դպրոցը, բուժկետը, մշակույթի տունը, համայնքային կենտրոնն ու մանկապարտեզն են։

 

Նոր Արմավիր համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանը ծիծաղելով ասում է՝ գյուղում ծնունդներն այնքան են ավելացել, որ չեն հասցնում ֆինանսական աջակցություն ցուցաբերել, հետո ավելացնում, որ մահերն էլ պակաս չեն։

Արթուր Ավետիսյանը Արթուր Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Համայնքի ամենամեծ խնդիրներից մեկը ոռոգման եւ խմելու ջրի բացակայությունն է։

 

- Այնքան վատ է, որ ժողովուրդն ուղղակի հիասթափվել է հող մշակելուց։ Հիմա ոռոգման ջրի խորքային հորեր ենք սարքում, դեռեւս հոսանքի հարցերն ենք կարգավորում, գարնանը տրանսֆորմատորները կտեղադրենք։ Պիտի օգնեն, միայն համայնքի միջոցներով չենք կարողանա անել։ Ես կարծում եմ, որ համայնքների խոշորացումը նման հարցեր կարգավորելու առումով կարող է լավ ազդեցություն ունենալ։ Պիտի որ լավ լինի։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյուղում խմելու համար արտեզյան (ստորգետնյա) ջուրն են օգտագործում։ Մաքուր չէ, բայց գյուղացիները սովոր են, խմում են։ Միայն մի քանի տուն կա, որ խմելու մաքուր ջուր են գնում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյուղացիները պատմում են, որ վերջին մի քանի տարում համայնքը լուսավորվել է, գազաֆիկացվել, դպրոցն արդեն ջեռուցվում է, մանկապարտեզ ունեն, ուր հաճախել կարող են նաեւ հարեւան գյուղերի երեխաները։ Դպրոցն ունի 220 աշակերտ, մանկապարտեզը՝ մոտ 70 սան։

Արթուր Ավետիսյանը Արթուր Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Ավետիսյանի հետ զրուցում ենք համայնքապետարանի դիմաց, հետո նա առաջարկում է զրույցը շարունակել ավելի գրավիչ վայրում։  

Լուսանկարը` Մեդիամաքս

Համայնքապետի խորհրդավորությունից հասկանում ենք, որ վայրը, ուր ուղեւորվում ենք հիմա, անակնկալներով լի է լինելու։

Լուսանկարը` Մեդիամաքս

Տունը՝ դամբարանների վրա

 

Վանի թագավորության վարչատնտեսական եւ պաշտամունքային կենտրոն համարված Արգիշտիխինիլի քաղաքից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Հովհաննիսյանների տան դարպասներից այն կողմ մեզ է դիմավորում կենսուրախ երիտասարդ կինը։ Այնուհետեւ բացվող տեսարանում հսկայական կարասն է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արաքսյա Կարապետյանը, ոգեւորությամբ, ցույց է տալիս իրենց տան բակից հայտնաբերված գտածոները, ապա փայլող աչքերով սկսում պատմությունը։

Արաքսյա Կարապետյանը Արաքսյա Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Վերջերս մեր տանը կից թոնրատուն էինք ուզում կառուցել։ Թոնրի տեղը մի քիչ փորելուց հետո կարմիր գույնի քարերի հանդիպեցինք։ Անմիջապես կապվեցինք Արգիշտիխինիլիի հնավայրը պեղող արշավախմբի հետ, պեղումները գտան սրբավայր, կեցավայր, կարասներով բազմաթիվ թաղումներ, այդ թվում՝ այս մեծ կարասով թաղումը։ Այդ թաղումների հետ հայտնաբերեցին մահացածների գույքը, զարդերը։ Դրանք տարան Էրեբունու թանգարան, իսկ մեր այգում որոշ նմուշներ են հիմա ցուցադրված՝ բաց երկնքի տակ։ Տարիների ընթացքում մեր տան բակում պեղումների տարածքն ընդլայնվեց, մինչեւ հիմա էլ պեղումները շարունակվում են, մեզ մոտ էլ միտք առաջացավ՝ հյուրատուն եւ թանգարան կառուցել այստեղ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արաքսյայի ամուսինն այս գաղափարն իրագործելու համար որոշել է արտագնա աշխատանքի մեկնել Ռուսաստան։ Պահանջվող գումարը, համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանի խոսքով, մոտ $ 1 մլն է։

Լուսանկարը` Մեդիամաքս

- Եթե թանգարանն ու հյուրատունը կառուցվեց, գյուղում զբոսաշրջիկները կավելանան, կյանքը միանգամից կփոխվի։ Վերջերս ամերիկացի զբոսաշրջիկների հիսուն հոգանոց խումբ եկավ, աղբահանություն արեցին հնավայրում, հիացած գնացին,- ասում է Արթուր Ավետիսյանը։

Նոր Արմավիրի դպրոցը Նոր Արմավիրի դպրոցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա ավելացնում է, որ 2019թ․-ին ճանապարհներն են ասֆալտապատել, ինչը եւս դրական ազդակ է եղել։ Մյուս կարեւոր բանը, որ պակասում է, հյուրատներն են։ Գյուղի բնակիչները սկսել են իրենց տները վերածել հյուրատան, այս առումով էլ պետք է բարձորակ ծառայություններ լինեն։ Համայնքապետը հույս է հայտնում, որ միջազգային կառույցները, որոնք ներդրումներ են անում գյուղական համայնքների կյանքի աշխուժացման մեջ, կնկատեն իրենց համայնքն ու աջակցության ծրագրեր կիրականացնեն։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արաքսյան էլ ավելացնում է, որ իրենց օրինակով կարող է ասել, թե ինչքան կարեւոր են ներդրումները։ Անցյալ ամռանը փորձել են տան որոշ հատվածը հյուրատան վերածել, որոշ զբոսաշրջիկների ընդունել են, բայց միեւնույն ժամանակ նույն տարածքում ապրել եւ հյուրեր ընդունելն այդքան էլ հարմար չի եղել, ուստի հասկացել են, որ ավելի ճիշտ կլինի փորձել տանը կից հյուրատուն կառուցել։ Մի քանի կազմակերպությունների դիմել են, բայց դեռեւս ներդրումներ չեն կարողացել հայթայթել։

Լուսանկարը` Մեդիամաքս

- Եթե ներդրումներ լինեն, Արգիշտիխինիլիի հնավայրը, մեր տան բակի պեղումները թանգարանի տեսքով կարողանանք ներկայացնել մարդկանց, վստահաբար, մենք զբոսաշրջային կենտրոն կդառնանք եւ զարգացման նոր հնարավորություններ կբացվեն։ Մեր ընտանիքի համար սա ոչ միայն բիզնես, այլեւ սիրելի ու ոգեշնչող գործով զբաղվելու հնարավորություն է, ամուսինս ու երեխաներս շատ հետաքրքրվում են հնագիտությամբ, խնամքով են վերաբերվում ամեն մի գտածոյին։

Լեւոնն ու Հրայրը Լեւոնն ու Հրայրը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինչ Արաքսյան խոսում է մեզ հետ, բակ են դուրս գալիս նրա տղաներն ու հաստատում մոր խոսքերը՝ ասելով, որ երկուսն էլ որոշել են հնագետ դառնալ։ Լեւոնն ու Հրայրը պայծառ աչքերով պատմում են իրենց բակից հայտնաբերված գտածոների մասին․

 

- Շատ ենք ուզում, որ մեր բակում թանգարան լինի, որպեսզի շատերը գան եւ տեսնեն այս ամենը։

Լեւոնն ու Հրայրը Լեւոնն ու Հրայրը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դամբարանադաշտը

 

Ինչպես Հովհաննիսյանների տան, այնպես էլ Նոր Արմավիր գյուղի այլ տարածքները ծածկում են Արգիշտիխինիլիի դամբարանադաշտը, որտեղ 2012թ․-ից պեղումներ է անում Նոր Արմավիրի արշավախումբը։

 

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Նոր Արմավիրի հնագիտական արշավախմբի ղեկավար Սիմոն Հմայակյանն ասում է, որ Հովհաննիսյանների տնամերձ այգում 1980-ականներին մեկ կարասային թաղում են հայտնաբերել, որի մեջ 4 անձ էր հուղարկավորված, ինչպես նաեւ մեկ քարե դագաղ (սարկոֆագ), որի մեջ հուղարկավորությունը կատարված է դիակիզման ծիսակարգով։

Սիմոն Հմայակյանը՝ Հովհաննիսյանների տան բակում Սիմոն Հմայակյանը՝ Հովհաննիսյանների տան բակում

Լուսանկարը` Սիմոն Հմայակյանի արխիվից

- Դիակիզված հանգուցյալը եղել էր իր հագուստով եւ զարդերով, վերջիններն այրված վիճակում հայտնաբերեցինք։ Հովհաննիսյանների արդեն հաջորդ սերունդն իրենց այգում նյութեր գտավ եւ մեզ տեղյակ պահեց։ 2012թ․-ից ի վեր՝ բազմաթիվ շինություններ են պեղվել իրենց տնամերձ այգում՝ պարիսպ, փարախ, ինչպես նաեւ դամբարաններ։

«Էրեբունի» թանգարանի ցուցահանդեսից «Էրեբունի» թանգարանի ցուցահանդեսից

Լուսանկարը` Մեդիամաքս

Ընդհանրապես, Նոր Արմավիրի տարածքում տարբեր ծիսակարգերով հուղարկավորություններ են հաստատագրել՝ դիակիզում, դիամասնատում եւ այլն։ Դրանցից յուրաքանչյուրն իր մեկնաբանությունն ունի՝ կապված բնակչության հավատալիքների, էթնիկական պատկանելության հետ։ Սեպագիր արձանագրությունների եւ հնագիտական նյութի ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս նաեւ որոշել ովքեր եւ ինչ կենցաղով են ապրել Արգիշտիխինիլի քաղաքում։ Բնակիչները լեռնաշխարհի հարավ-արեւմուտքից բերված, ամենայն հավանականությամբ՝ մեծամասամբ հայախոս մարդիկ են եղել։

Արգիշտիխինիլիում Արգիշտիխինիլիում

Լուսանկարը` Մեդիամաքս

- Կարող եմ ասել, որ Արգիշտի Ա արքան մեծ ուշադրություն էր դարձնում քաղաքին, բնակչությանը, ծիսակարգին, պաշտամունքին։

Արգիշտիխինիլիում Արգիշտիխինիլիում

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիմոն Հմայակյանն ասում է, որ հայտնաբերված բոլոր նյութերը հանձնում են Էրեբունի թանգարանին, իսկ հնավայրի համար երեք տեղամասից՝ Լեւոնի (Հովհաննիսյան) այգուց հայտնաբերված նյութերի հիման վրա Երեւանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանում ցուցահանդես է բացվել։

«Էրեբունի» թանգարանի ցուցահանդեսից «Էրեբունի» թանգարանի ցուցահանդեսից

Լուսանկարը` Մեդիամաքս

Կյանքը հնի եւ նորի արանքում

 

Սուրբ Դավթի բլրի վրա տեղակայված Արգիշտիխինիլի ամրոցի ճանապարհին համայնքային գերեզմանատունն է, Արցախյան վերջին պատերազմում զոհվածների համար կառուցվող պանթեոնն ու վերջին տարիներին կառուցված մատուռը։

Լուսանկարը` Մեդիամաքս

 Զինվորական հագուստով տղամարդը, տեսնելով մեզ, ընդառաջ է գալիս։

 

- Իմ պապերը եկել են Արեւմտյան Հայաստանից։ Երեք-չորս ընտանիքով են հիմնադրել գյուղը։ Աշխատասեր մարդիկ են եղել, շենացրել են այս վայրերը։ Հիմա էլ լավ գյուղ է, իրար հետ համախմբված։ Ապրում են եզդիներ եւ հայեր,- պատմում է Եղիա Անսուրյանը, ում հանգուցյալ կինն ասորի է եղել։ Պատմում է, որ 43 տարի դպրոցում ֆիզիկա է դասավանդել, երեխաներ ունի, երկու տղաները Ռուսաստանում են ապրում, դուստրը՝ Երեւանում։ Ասում է՝ հիմա օգնում է համայնքապետին՝ հետեւում եւ խնամում է գերեզմանատան շրջակա տարածքը։

Եղիա Անսուրյանը Եղիա Անսուրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քիչ անց Եղիան հայացքով ցույց է տալիս հնավայրն ու ասում, որ շատ լավ է հիշում, թե ինչ ոգեւորությամբ էին հնագետները պեղումներ անում։

Արգիշտիխինիլում Արգիշտիխինիլում

Լուսանկարը` Մեդիամաքս

- Արգիշտիխինիլի քաղաքի արեւմտյան ամրոցը, որ գտնվում է Սուրբ Դավիթ Բլրի վրա, Հայաստանի ամենանշանավոր հնավայրերից մեկն է։ Այստեղ պեղումները կատարվել են 1960-ականներից սկսած՝ Հարություն Մարտիրոսյանի գլխավորած արշավախմբի կողմից, այնուհետեւ պեղումները շարունակել է Ռաֆայել Թորոսյանի ղեկավարած արշավախումբը,- ասում է Սիմոն Հմայակյանը, ով նաեւ այդ արշավախմբերի անդամն է եղել։

Արգիշտիխինիլում Արգիշտիխինիլում

Լուսանկարը` Մեդիամաքս

Պեղումների ընթացքում բացահայտվել է, որ ամրոցի տարածքը բնակեցված է դեռեւս եղել մ․թ․ա 4-3-րդ հազարամյակներում, այնուհետեւ այդտեղ ձեւավորվել է ուշ Բրոնզի-վաղ Երկաթի դարի մի ամրոց-բնակավայր, իսկ դրանից հետո արդեն՝ Ուրարտական ժամանակաշրջանում, «մաքրվել է» հին ամրոցն ու փոխարենը կառուցվել է Արգիշտիխինիլի քաղաքի արեւմտյան ամրոցը։

Սիմոն Հմայակյանը Սիմոն Հմայակյանը

Լուսանկարը` Սիմոն Հմայակյանի արխիվից

Ուրարտական ժամանակաշրջանում Արգիշտիխինիլին կառուցապատվել է Արգիշտի Ա եւ Սարդուրի Բ արքաների օրոք։ Արգիշտիխինիլին երկամրոց քաղաք էր, մեկը գտնվում էր Սուրբ Դավթի, մյուսը՝ Արմավիր բլրի վրա։

«Էրեբունի» թանգարանի ցուցահանդեսից «Էրեբունի» թանգարանի ցուցահանդեսից

Լուսանկարը` Մեդիամաքս

- Կառուցվել է պալատ, ջրամբար։ Արգիշտի Ա-ն ջրանցքներ է անցկացրել, որպեսզի մոտակա հողատարածքները ոռոգվեն։ Արգիշտիխինիլի քաղաքում հիմնադրվել են ավելի քան 20 պաշտամունքային կառույցներ, այսինքն՝ վարչական կենտրոն լինելուց զատ՝ նաեւ պաշտամունքային հզոր կենտրոն է եղել։ Պեղումներով նաեւ պարիսպներ, պալատական շինություն եւ մի քանի շենքեր, կոյուղի են բացվել։ Հետաքրքիր է այն, որ հրապարակը սալահատակված է եղել մանր գլաքարերով։  

«Էրեբունի» թանգարանի ցուցահանդեսից «Էրեբունի» թանգարանի ցուցահանդեսից

Լուսանկարը` Մեդիամաքս

Հնագետները, ուսումնասիրությունների արդյունքում, կարողացել են շատ լավ պատկերացում կազմել քաղաքի մասին։  Սուրբ Դավթի բլուրը, ինչպես ասում է Սիմոն Հմայակյանը, նոր ծաղկում է ապրել Բագրատունիների օրոք, այստեղ շատ հարուստ եւ աշխատասեր մարդկանցով մի գյուղ է եղել՝ մոտ 200-300 տարի, որն ավերվել է մոնղոլական արշավանքների ժամանակ։ Այս բլուրը մինչ այժմ ուխտավայր է։ Արմավիր բլուրը հետաքրքիր կյանք է ունեցել հետուրարտական ժամանակաշրջանում, երբ դարձել է Երվանդունիների թագավորության մայրաքաղաքը։

«Էրեբունի» թանգարանի ցուցահանդեսից «Էրեբունի» թանգարանի ցուցահանդեսից

Լուսանկարը` Մեդիամաքս

-Եթե Արգիշտիխինիլիում չի հայտնաբերվել տաճարը, ապա Արմավիր բլրի վրա Սուսի կոչվող՝ Խալդի աստծուն ձոնված տաճար, որը հելենիստական շրջանում, վերակառուցվել է Արեւի եւ Լուսնի տաճարի, հետագայում այդտեղ կառուցվել է եկեղեցի։ Մինչեւ 1936թ․-ն այն ուխտատեղի էր։

«Էրեբունի» թանգարանի ցուցահանդեսից «Էրեբունի» թանգարանի ցուցահանդեսից

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս երկու բլուրների միջեւ ընկած հատվածում Նոր Արմավիրի արշավախումբը պաշտամունքային կառույց է հայտնաբերել 2020թ․-ին։

Արգիշտիխինիլում Արգիշտիխինիլում

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրաժեշտից առաջ. դժվար կյանքն ու լավ ապրելու ուղին

 

Երբ արդեն պատրաստվում ենք դուրս գալ գյուղից, մեքենան անցնում է տան կողքով, որի դիմաց փողոցն է ավլում միջին տարիքի կինը։ Քիչ անց արդեն նրանց բակում ենք։

Մարինեն եւ Ջեմման Մարինեն եւ Ջեմման

Լուսանկարը` Մեդիամաքս

- Ես հարեւան գյուղում եմ ծնվել, 32 տարի առաջ այս գյուղ հարս եմ եկել։ Հիմա տանը երկուսով ենք ապրում՝ ես ու սկեսուրս,- ասում է Մարինեն՝ բակ կանչելով սկեսրոջը՝ Ջեմմային։

Ջեմման Ջեմման

Լուսանկարը` Մեդիամաքս

77-ամյա Ջեմման ասում է, որ դժվար կյանք է ունեցել, ամուսինը շուտ է մահացել, ու ինքը սկեսուրի հետ է 5 երեխային մեծացրել։

 

- Իմ կյանքից ոչինչ չեմ հասկացել։ Հիմա էլ կյանքը հեշտ չէ։

Մարինեն Մարինեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարինեն էլ պատմում է, որ երկու երեխա ունի՝ դուստր եւ որդի։ Աղջիկն ամուսնացած է, Երեւանում է ապրում, իսկ տղան Ռուսաստանում է։

 

- Ամուսինս՝ հոր նման, շուտ է մահացել, մեր տան հոգսը, արդեն 5 տարի, որդուս ուսերին է։ Կարիքից դրդված արտագնա աշխատանքի է մեկնել։ Մեր գյուղի ջահելների մեծ մասն է դրսում աշխատում, ամռան ամիսներին գյուղում միայն տարեց մարդկանց կտեսնեք։ Ամուսինս էլ էր արտագնա աշխատանքով զբաղված, անգամ դստերս վերջին զանգին ու որդուս բանակ ճանապարհելուց չկարողացավ գալ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեքենան շարժվում է՝ հետեւում թողնելով «Նոր Արմավիր» ցուցանակն ու օդում կախված օրորվող վերջին բառերը, որ Մարինեն մեզ ասում է իրենց հրաժեշտ տալուց առաջ. «Եթե աշխատատեղ, գործարան ստեղծեն, գյուղերի վիճակն այսքան վատ չի լինի, մեր երեխաներն էլ մեր կողքին կապրեն ու կաշխատեն»։

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

Հոդվածը պատրաստվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին են եւ կարող են չհամընկնել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տեսակետին: 

#demogaphicresilience

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին