Օլեգ Տյագնիբոկը կոչ է արել հետ կանչել Հայաստանում Ուկրաինայի դեսպանին - Mediamax.am

12259 դիտում

Օլեգ Տյագնիբոկը կոչ է արել հետ կանչել Հայաստանում Ուկրաինայի դեսպանին


Ուկրաինայի խորհրդարանի «Ազատություն» խմբակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը
Ուկրաինայի խորհրդարանի «Ազատություն» խմբակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը

Լուսանկարը` http://zbroya.info/


Երեւան: Մեդիամաքս: Ուկրաինայի խորհրդարանի «Ազատություն» խմբակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկն այսօր կոչ է արել հետ կանչել Ղազախստանում եւ Հայաստանում Ուկրաինայի դեսպաններին:

Այդ մասին նա ասել է խորհրդարանում իր ելույթի ժամանակ:

 

«Հայտնվել են որոշ երկրներ, որոնք սկսել են ճանաչել Ղրիմի հանրաքվեն: Մասնավորապես, տեղեկությունը Ղազախստանի եւ Հայաստանի վերաբերյալ է: Այդ պատճառով կոչ եմ անում անհապաղ հետ կանչել մեր դեսպաններին»,- նշել է նա:

 

«Ազատության» առաջնորդն առաջարկել է նաեւ բացատրություններ տալու համար  հրավիրել Ղազախստանի ու Հայաստանի դեսպաններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին