Հայ-ռուսական առեւտուրը նոր թափ կստանա Հայաստանի` ՄՄ-ին միանալուց հետո, վստահ են ՀՀ ու ՌԴ վարչապետները - Mediamax.am

4117 դիտում

Հայ-ռուսական առեւտուրը նոր թափ կստանա Հայաստանի` ՄՄ-ին միանալուց հետո, վստահ են ՀՀ ու ՌԴ վարչապետները


Տիգրան Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը
Տիգրան Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը վստահություն են հայտնել, որ հայ-ռուսական առեւտրաշրջանառության ծավալները նոր թափ կստանան Հայաստանի՝ Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին միանալուց հետո:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը բարձր են գնահատել նաեւ Հայաստանի կողմից ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը:

 

ՌԴ վարչապետը նշել է, որ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությունը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջեւ տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: 

 

Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ ռուսաստանյան ընկերությունները կարեւոր դեր են խաղում Հայաստանի տնտեսության մեջ:

 

«Հայաստանում գործում են ռուսաստանյան կապիտալով հազարից ավելի ընկերություններ: Ներդրումների ծավալով Ռուսաստանը մեր երկրում զբաղեցնում է առաջին տեղը: Հույս ունենք, որ առաջիկայում եւս այդ ներդրումները կշարունակվեն մեր երկրի տարբեր ոլորտներում»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

 

Տիգրան Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են նաեւ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին վերաբերող հարցեր:

          

Փետրվարի 23-ին Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել նաեւ ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը, որի շրջանակներում կարճատեւ զրույց է ունեցել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին