Դժվար է պատկերացնել Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում, ասել է Ֆյուլեն - Mediamax.am

3606 դիտում

Դժվար է պատկերացնել Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում, ասել է Ֆյուլեն


Լուսանկարը` http://www.neurope.eu


Երեւան: Մեդիամաքս: Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո «բարդ է պատկերացնել Հայաստանի եւ ԵՄ միջեւ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում»:

Ինչպես հաղորդում է հանձնակատարի պաշտոնական կայքը, Շտեֆան Ֆյուլեն այս մասին ասել է նախօրեին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպումից հետո:

 

«Մենք շարունակում ենք գնահատել նոր իրավիճակը՝ ներառելով մեր գործընկերների հետ խորհրդատվությունը: Այժմ մենք տեղեկացնում ենք մեր անդամ երկրներին եւ խորհրդակցում ենք նրանց հետ: Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրության լույսի ներքո բարդ է պատկերացնել ՀՀ եւ ԵՄ միջեւ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումն այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում, ինչպես նախատեսվում էր մինչ այդ: Հիմնվելով այն տեղեկատվության վրա, որին մենք այժմ տիրապետում ենք, Մաքսային միության հանդեպ պարտավորությունների համատեղումը ԵՄ Ասոցացման եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրերի հետ խնդրահարույց է»,- ասել է հանձնակատարը: 

 

Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ ԵՄ հարգում է «իր գործընկեր երկրների ինքնիշխան իրավունքը՝ ընտրել ինտեգրացման իրենց նախընտրելի ձեւաչափը, եւ համոզված է, որ բոլորը շահագրգռված են, որպեսզի այն ամենը ինչին ԵՄ հասել է Հայաստանի հետ վերջին տարիների գործընկերության արդյունքում, ավելի ամրապնդվի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին