Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ - Mediamax.am

482 դիտում

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն այսoր Երեւանում քննարկվել են ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ոլորտներում համատեղ ծրագրերի ընդլայնման հեռանկարները։

Կառավարությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը՝ կարեւորելով դրա դերը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացներում։  

 

«Ալեն Բերսեն վերահաստատել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ եւ օժանդակելու ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին։ 

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների եւ կայունության ապահովման վերաբերյալ»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին