Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Հայաստանի հարցումները - Mediamax.am

1859 դիտում

Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Հայաստանի հարցումները


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը քննարկում է Հայաստանից ստացված «մի շարք հարցումները»։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ, ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ասել է.

 

«Մենք դիտարկում Հայաստանից ստացված մի շար հարցումները, որպեսզի նշմարենք, թե էլ ինչ կարելի է անել մեր աջակցությունն ու համագործակցությունն ամրապնդելու համար»։

 

Բլինքենը հիշեցրել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա նշել է, որ հանդիպման նպատակն էր պարզել, թե ինչ կարող են անել ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն Հայաստանին աջակցելու համար։

 

«Եվ մենք առաջ կշարժվենք մի շարք ոլորտներում», - ասել է Բլինքենը:

 

ԱՄՆ պետքարտուղարը նաեւ հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիր կկնքեն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին