Միացյալ Նահանգները պատրաստ են օգնել Հայաստանին «շրջադարձ» կատարել - Mediamax.am

2373 դիտում

Միացյալ Նահանգները պատրաստ են օգնել Հայաստանին «շրջադարձ» կատարել


Լուսանկարը` getusinfo.com


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի կարծիքով, դեռ վաղ է դատել, թե արդյո՞ք Հայաստանը փոխում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, դիվանագետն ասել է այդ մասին՝ պատասխանելով սենատորների հարցերին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի գնահատումը» լսումների ժամանակ։

 

Միեւնույն ժամանակ, Քիմն ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է «վերափոխի այն [ԱՄՆ-ի եւ Հայաստանի հարաբերությունները] այնպես, ինչպես մենք կցանկանայինք դրանք տեսնել», որպեսզի խոսքը գնա «մեզ հետ գործընկերության մասին, այլ ոչ թե Ռուսաստանի»:

 

«Դրան հասնելու համար մենք պետք է այնտեղ լինենք: Այդ իսկ պատճառով Հայաստանին ցուցաբերվող մեր օգնությունն այդքան կարեւոր է մեր գործընկերության մեջ»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

 

«Անհրաժեշտ է մեծացնել Հայաստանին տրամադրվող օգնության շրջանակը՝ լինի դա զարգացման աջակցություն, պաշտպանական գործընկերություն, անվտանգության աշխատանք: Ընդլայնել այն որքան հնարավոր է»,- ասել է նա:

 

«Մենք պետք է համոզված լինենք, որ տրամադրում ենք նրանց անհրաժեշտ աջակցություն՝ իրենց ուզած շրջադարձը կատարելու համար», - ասել է Քիմը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին