Լոնդոնը Բաքվին կոչ է արել դադարեցնել ԵԱՀԿ բյուջեի արգելափակումը - Mediamax.am

2073 դիտում

Լոնդոնը Բաքվին կոչ է արել դադարեցնել ԵԱՀԿ բյուջեի արգելափակումը


Լուսանկարը` twimg.com


Երեւան։ Մեդիամաքս։ ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիլ Հոլանդը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել կազմակերպության բյուջեի արգելափակումը։

Հունիսի 6-ին ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում, Նիլ Հոլանդը դիմել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին.

 

«Թույլ տվեք միանալ իմ գործընկերներին եւ ընդգծել, որ ԵԱՀԿ-ի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ է ուժեղ կառավարում եւ համապատասխան ֆինանսավորում:

 

Ափսոսանք ենք հայտնում, որ բյուջեի վերաբերյալ շարունակվող անհամաձայնությունը բացասաբար է անդրադառնում ողջ Կազմակերպության աշխատանքի վրա։ Համաձայնության գալն անհրաժեշտ է բոլոր դաշտային առաքելությունների եւ հաստատությունների արդյունավետ գործունեության համար, եւ մենք Ադրբեջանին կոչ ենք անում կառուցողաբար մասնակցել բյուջեի առաջարկի հաջորդ վերանայմանը»:

 

Մեդիամաքսը նշում է, որ 2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանը հրաժարվեց քննարկել ԵԱՀԿ 2023 թվականի բյուջեն՝ այդ կերպ բողոքելով Հայաստան գնահատող առաքելություն ուղարկելու ԵԱՀԿ որոշման դեմ։ Պաշտոնական Բաքուն հայտարարել էր, որ ԵԱՀԿ նախագահությունը եւ քարտուղարությունը իրավասություն եւ մանդատ չունեին նման առաքելություն ուղարկելու համար եւ որոշումը  կայացրել էին՝ խախտելով ԵԱՀԿ-ում գործող կոնսենսուսի սկզբունքը։

 

Նիլ Հոլանդն իր խոսքում նաեւ շնորհավորել է Հայաստանին եւ Ադրբեջանին բանակցություններում առաջընթացի համար, հորդորել է օգտվել բարենպաստ պահից եւ ընդգծել, որ կայուն խաղաղության կարելի է հասնել միայն խաղաղ երկխոսության միջոցով։ Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն կարող է արժեքավոր ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործում՝ ունենալով արժեքավոր փորձ եւ գործիքակազմ միջնորդության, մոնիտորինգի, տնտեսական եւ բնապահպանական խնդիրների լուծման գործում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին