Պուտինը բարձր է գնահատում «կառուցողական երկխոսությունը» Փաշինյանի հետ - Mediamax.am

747 դիտում

Պուտինը բարձր է գնահատում «կառուցողական երկխոսությունը» Փաշինյանի հետ


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ՝ բարձր գնահատելով «մեր միջեւ հաստատված կառուցողական երկխոսությունը»:

«Կարեւոր է, որ չնայած միջազգային ծանր իրավիճակին, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունները շարունակեն հաջող զարգանալ:

 

Լիահույս եմ, որ Ձեզ հետ համատեղ կշարունակենք աշխատանքը երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ»,- ասված է Պուտինի ուղերձում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին