Գրիգորյանը Հաջիեւին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը - Mediamax.am

902 դիտում

Գրիգորյանը Հաջիեւին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը


Լուսանկարը` ԱԽ գրասենյակ


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

ԱԽ գրասենյակից հայտնել են, որ Գրիգորյանն ու Հաջիեւը Բրատիսլավայում «GLOBSEC 2023 Bratislava Forum»-ի շրջանակում պանելային քննարկման են մասնակցել:

 

«ԱԽ քարտուղարը, մասնավորապես, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների վերաբերյալ միջազգային մեխանիզմի, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության գործընթացների, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ հարցերին:

 

Նա շեշտել է բանակցային գործընթացում Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման անհրաժեշտությունը՝ կոչ անելով զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից»,- ասված է ԱԽ գրասենյակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին