Պուտինը Էրդողանին հայտնել է «լրացուցիչ հեռանկարների» մասին - Mediamax.am

2781 դիտում

Պուտինը Էրդողանին հայտնել է «լրացուցիչ հեռանկարների» մասին


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան։ Մեդիամաքս։ Մայիսի 29-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ՝ ընդգծելով նրա մեծ ներդրումը ռուս-թուրքական հարաբերությունների կառուցողական եւ փոխշահավետ զարգացման գործում։ Նշվել է, որ իր առաջնորդին թուրք ժողովրդի ցուցաբերած աջակցությունն լրացուցիչ հեռանկարներ է բացում տարբեր ոլորտներում գործնական երկկողմ համագործակցության ընդլայնման համար»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին