Թուրքիան հրավիրված է Քիշնեւի գագաթնաժողովին - Mediamax.am

2849 դիտում

Թուրքիան հրավիրված է Քիշնեւի գագաթնաժողովին


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Թուրքիան հրավիրված է հունիսի 1-ին Քիշնեւում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովին, սակայն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը պետք է հաստատվի թուրքական իշխանությունների կողմից։

Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունից։

 

Էրդողանը ներկայացրել էր Թուրքիան 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած ԵՀՔ առաջին գագաթնաժողովում։

 

Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընն այսօր ասել է, որ Թուրքիայի նախագահը կարող է հրաժարվել ընտրություններից հետո առաջինն Ադրբեջան եւ Հյուսիսային Կիպրոս այցելելու ավանդույթից եւ մասնակցել Մոլդովայում կայանալիք ԵՀՔ գագաթնաժողովին։

 

ՏԱՍՍ-ը գրում է, որ «որոշ եվրոպացի փորձագետների կարծիքով՝ ԵՀՔ գագաթնաժողովին այցը կմեղմացնի նախընտրական քարոզարշավի ժամանակ Էրդողանի կոշտ հակաամերիկյան հռետորաբանության վերաբերյալ Արեւմուտքի ընկալումը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին